Առողջապահություն 

Մոսկվայում կկայանա Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովը

analitik.am

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է ՌԴ առողջապահության նախարարության միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի տնօրեն Սերգեյ Մուրավյովին:

Հյուրը Հայաստան է ժամանել ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սեպտեմբերին Մոսկվայում կայանալիք Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովի անցկացման մանրամասները:

Լայնամասշտաբ միջոցառումը երկրորդ անգամ կմիավորի բարեկամ երկրների առողջապահության ոլորտի պատասխանատուներին` այս անգամ շեշտադրելով ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարի, բուժօգնության որակի, ոլորտում իրականացվող բարեփոխումների կարեւորությունը, ինչպես նաեւ կքննարկվեն օրակարգային այլ հարցեր:

Հիշեցնենք, որ Հայ-ռուսական առաջին առողջապահական համաժողովն անցկացվել է 2014 թվականի նոյեմբերին Երեւանում, որի շրջանակում մեր երկիր էր ժամանել ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը:

Նույն շարքից