Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԻՊ ահաբեկչական խմբավորումները երկրորդ խոշոր հարձակումն են ձեռնարկել Սիրիայի հյուսիս- արեւելքում գտնվող Քոբանի քաղաքի ուղղությամբ:
Ինչպես հաղորդել են Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնից, հարձակման հետեւանքով զեհվել է 146 մարդ:
Գրոհայինները հարձակումը իրականացրել են ավելի վաղ գրավված Հասակա պրովինցիայից:
Թուրքիայի սահմանագծին իրականացրած ահաբեկչությունից անմիջապես հետո ԻՊ գրոհայինները մասսայական հրետակոծության ենթարկելով Քոբանին, այնուհետեւ լայնամասշտաբ հարձակման են անցել:
Քուրդ կամավորների տվյալներով Քոբանիի վրա հարձակում ձեռնարկած գրոհայինների մի մասը Սիրիա են ներթափանցել Թուրքիայից: