Գիտություն 

Facebook-ը ազդեում է մարդու հոգեկան աշխարհի վրա

analitik.am

Քվինսլենդի համալսարանի հոգեբանության դպրոցի ավստրալացի հետազոտողները 2 ուսումնասիրություն են անցկացրել՝ իմանալու համար, թե ինչպես է ազդում ` Facebook-ը մարդու ,  ինքնավստահության վրա, գրում է rosbalt.ru-ն։

 

Գիտնականները կարծում են, որ  անձնական տվյալների, մտքերի և զգացմունքների պարբերաբար թարմացումը սոցկայքի ընկերների հետ միասնական լինելու յուրահատուկ զգացողություն է առաջացնում։ Սակայն այլ հետազոտություններ ցույց են տալիս, որ փոխգործակցության նման տեսակը կարող է ստեղծել նաև սոցիալական մերժման և ծաղրի հնարավորություններ։

 

2013-ին պարզվել էր, որ սոցկայքի  առավել ակտիվ օգտագործումը կարող է հասցնել նրան, որ մարդ կյաքից չբավարարվի:  

 

 

Հետագա ուսումնասիրություններն այս ոլորտում կենտրոնացած են նրա վրա, թե ինչպես են օգտատերերն արձագանքում փոխգործակցության հատուկ տեսակներին, որի արդյունքում գիտնականները հայտնաբերել են, որ այլ օգտատերերից հաղորդագրություններ ստանալը կանխատեսում է սոցիալական աջակցության և սոցիալական կապիտալի մեծացում։

 

Նույն շարքից