Գիտություն 

Ճապոնական նոր մարտկոցը լիցքավորվում է 20 անգամ ավելի արագ, քան լիթիում-իոնային մարտկոցները

Ճապոնական Power Japan Plus ընկերությունը Կյուսյուի համալսարանի փորձագետների հետ համատեղ ստեղծել են մի մարտկոց, որն աշխատում է ածխածնային միջուկի օգնությամբ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:

Արտադրողների հավաստիացմամբ` Ryden անունը ստացած մարտկոցը 100 %-ով բաղկացած է վերամշակման ենթակա նյութերից, ընդ որում՝ լիցքավորվում է 20 անգամ ավելի արագ, քան՝ լիթիում-իոնային մարտկոցները:

Բացի այդ՝ Power Japan Plus ընկերությունում նշել են, որ Ryden մարտկոցների արտադրությունն ավելի մատչելի է, սակայն չեն մանրամասնե՝ ինչ հարաբերակցությամբ:

Նույն շարքից