Գիտություն 

Ընդունելություն ՀՀՊԿԱ-ում

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան հայտարարում է 2014-2015 ուսումնական տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման ընդունելություն

 

Ընդունելությունն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով՝


1) Հանրային կառավարում


2) Իրավագիտություն


3) Կառավարում (մասնագիտացումը՝ հանրային ֆինանսների կառավարում)


4) Քաղաքագիտություն (մասնագիտացումը՝ քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն)


5) Հոգեբանություն (մասնագիտացումը՝ կառավարման հոգեբանություն):

 
Ակադեմիայում առկա ուսուցման ձևով ընդունվածները մագիստրոսի կրթական ծրագրով կրթություն կարող են ստանալ անվճար կամ վճարովի հիմունքներով:
Ընդունելությունն անցկացվում է 2 փուլով:
 
1-ին փուլով մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են 2014 թվականի մայիսի 14-ից հունիսի 5-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 9:00 -ից մինչև 18:00:
 
1-ին փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է 2014 թվականի հունիսի 7-ից մինչև 15-ը ներառյալ, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ
փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով` 9 տեղի համար:
 
Դիմորդը 1-ին փուլի գումարային գնահատականը կարող է տեղափոխել 2-րդ փուլ մինչև տվյալ ուսումնական տարվա 2-րդ փուլի մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերի ընդունման ավարտը:
 
2-րդ փուլով մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են 2014 թվականի հունիսի 9-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 9:00 -ից մինչև 18:00:
 
2-րդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է 2014 թվականի հուլիսի 17-ից մինչև հուլիսի 25-ը պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի` 29 տեղի, ինչպես նաև վճարովի տեղերի համար:
 
2014-2015 ուսումնական տարում վճարովի հիմունքներով սովորողների տարեկան ուսման վճարը սահմանված է`
  • «Հանրային կառավարում», «Իրավագիտություն» մասնագիտություններ` 600.000 դրամ,

  • «Կառավարում» (մասնագիտացումը՝ հանրային ֆինանսների կառավարում) մասնագիտություն` 500.000 դրամ,

  • «Քաղաքագիտություն» (մասնագիտացումը՝ քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն), «Հոգեբանություն» (մասնագիտացումը՝ կառավարման հոգեբանություն) մասնագիտություններ` 400.000 դրամ:

 
Ուսման տևողությունը 2 տարի է: Ակադեմիայի շրջանավարտներին տրվում է հանրային կառավարման, կառավարման (մասնագիտացումը` հանրային ֆինանսների կառավարման), իրավագիտության, քաղաքագիտության (մասնագիտացումը` քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության), հոգեբանության (մասնագիտացումը` կառավարման հոգեբանության) մագիստրոսի որակավորման աստիճան:
 
Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել՝
  • «Հանրային կառավարում» մասնագիտությամբ` պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս)։
 
Դիմորդները հանձնում են ընդունելության թեստ «Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք» առարկայից, քննություններ` օտար լեզվից ու համակարգչային հմտություններից և անցնում են հարցազրույցի փուլ:
  • «Կառավարում (մասնագիտացումը` հանրային ֆինանսների կառավարում)» մասնագիտությամբ` պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տնտեսագիտության և կառավարման, իրավագիտության, ճարտարագիտության, ինչպես նաև ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտությունների մասնագիտություններով շրջանավարտները (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս)։
 
Դիմորդները հանձնում են թեստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Տնտեսագիտության տեսություն» առարկայից, քննություններ` օտար լեզվից ու համակարգչային հմտություններից և անցնում են հարցազրույցի փուլ:
  • «Իրավագիտություն» մասնագիտությամբ` պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության, միջազգային հարաբերությունների մասնագիտություններով ինչպես նաև «Հանրային կառավարում» ու «Կառավարում» որակավորում ունեցող շրջանավարտները (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս)։
 
Դիմորդները հանձնում են թեստ «Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք» առարկաներից, քննություններ` օտար լեզվից ու համակարգչային հմտություններից և անցնում են հարցազրույցի փուլ:
  • «Քաղաքագիտություն (մասնագիտացումը` քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն)» մասնագիտությամբ` պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս)։
 
Դիմորդները հանձնում են թեստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Քաղաքագիտություն» առարկայից, քննություններ` օտար լեզվից ու համակարգչային հմտություններից և անցնում են հարցազրույցի փուլ:
  • «Հոգեբանություն (մասնագիտացումը` կառավարման հոգեբանություն)» մասնագիտությամբ` պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս)։
 
Դիմորդները հանձնում են թեստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Ընդհանուր հոգեբանություն» առարկայից, քննություններ` օտար լեզվից ու համակարգչային հմտություններից և անցնում են հարցազրույցի փուլ:
 
Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1)  դիմում Ակադեմիայի ռեկտորի անունով,

2) բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),

3) ինքնակենսագրություն,

4) 6 լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի,

5) հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում),

6) անձը հաստատող փաստաթղթի (ՀՀ քաղաքացիների համար անձնագիրը, լիազոր մարմնի կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը և այլն) պատճենը,

7)  արական սեռի անձանց համար նաև զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

8) ընդունելության ծառայությունների համար սահմանված գումարի վճարի անդորրագիրը (ընդունելության գործընթացի կազմակերպման համար դիմորդները վճարում են 5.000 դրամ, որը, անկախ քննությունների արդյունքից, չի վերադարձվում),

9) ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները` տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:

Դիմորդը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձը հաստատող փաստաթղթով: Սույն կետում նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ (պատճենները համեմատվում են բնօրինակների հետ և ընդունվում, իսկ բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն):

 

 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ  ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏՎՅԱԼՆԵՐ

 *Այն դիմորդները, ովքեր ունեն օտար լեզվի իմացությունը ստուգող միջազգային թեստի (անգլերեն՝ TOEFL, IELTS, գերմաներեն՝onDaf, TestDaf, ֆրանսերեն՝ TCF, TEF, DELF, DALF) համապատասխան վկայական, ազատվում են օտար լեզվի քննությունից:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ընդունող հանձնաժողով
Հասցեն՝ Երևան-0028, Կիևյան փ. 8, հեռախոս` 22-89-34

Նույն շարքից