Ռազմական 

Սաուդյան Արաբիան Ֆրանսիայից ձեռք կբերի 12 միլիարդ դոլարի սպառազինություն

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Սաուդյան Արաբիան մտադիր է առաջիկայում Ֆրանսիայից գնել Airbus H145  տիպի ուղղաթիռներ: Գործարքի արժեքը գնահատվել է 500 մլիոն դոլար:

Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, նշելով, որ դա իրականացվում է ավելի վաղ երկու երկրների միջեւ կնքված համաձայնագրի շրջանակում, ընստ որի Սաուդյան Արաբիան Ֆրանսիայից ձեռք է բերելու 12 միլիարդ դոլարի զենք ու սպառազինություն:

Հիշեցնենք, որ Փարիզում պաշտոնական այցի ընթացքում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մուհամեդ բին Սալմանն ու արքայազնը մի շարք հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի նախագահի ու կառավարության անդամների հետ:

 

 

 

 

Նույն շարքից