Audi ընկերությունը ներկայացրել է 525 ձիաուժ հզորությամբ գերհզոր սեդանը, որն ստացել է A3 Clubsport quattro անվանումը:
Մոդելի նախատիպի հանրային դեբյուտը կկայանա Wörthersee թյունինգ-փառատոնում, որը կանցկացվի մայիսի 28-31-ը՝ ավստրիական Ռեյֆնից քաղաքի մոտակայքում:
Նորույթը ստեղծվել է A3 մոդելի սպորտային ներուժի ցուցադրման համար: Ընկերության ինժեներները գրեթե իդեալական են դարձրել մոդելի հզորությունը, դինամիկ հատկությունները, ձայնն ու դիզայնը:
Ամենահզոր A3 սեդանը, որի քաշը կազմում 1527 կգ, կարող է 100 կմ/ժամ արագությունը զարգացնել 3.6 վայրկյանում: Առավելագույն արագությունը 310 կմ/ժամ է:
«Գերհզոր» լիաքարշակ սեդանը, որը կառուցվել է S3-ի թարմացված տարբերակի հիման վրա, զինված է 2.5 լիտր ծավալով 5 մխոցային տուրբո շարժիչով, որի հզորությունը հասցրել են 525 ձիաուժի: Շարժիչն ածխատում է S tronic 7 աստիճան ավտոմատացված փոխանցման տուփով՝ համալրված երկու հատուկ գծով: