Բրիտանացի սկանդալային գրող Էրիկա Լեոնարդ Ջեյմսը, ով հանդիսանում է «Մոխրագույնի 50 երանգները» եռապատման հեղինակը, 2014-ին ավելացրել է իր ունեցվածքը այն հասցնելով 58 մլն դոլարի։ Այս մասին հայտնում է Газета․ru-ն։
Գրողի ունեցվածքը 2014-ին ավելացել է 15.3 մլն դոլարով։
Նշվում է, որ այդ գումարում ներառված չեն «Գրեյ» անվանումով նոր գրքից և «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմից ստացված եկամուտները։
Համանուն ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է 569 մլն դոլար։