Միջազգային Պատահարներ 

Սոչիում հորդառատ անձրևների վնասի չափը կազմել է 350 մլն ռուբլի

Սոչիում հորդառատ անձրևների հետևանքով վնասվել է 1 916 տուն: Այս մասին հայտնում է vesti.ru-ն։

Նախնական տվյալներով վնասի չափը կազմել է 350 մլն ռուբլի:

Ջրածածկ են եղել նաև համայնքին պատկանող 98 շինություն, որից վեցը կրթական են, երեքը՝ առողջապահական, 10-ը՝ մշակութային, 41-ը փողոց և այլն: Այս մասով էլ նախնական վնասը կազմել է 410 մլն ռուբլի:

Քաղաքում շարունակվում են աղբահավաքման աշխատանքները: Այս պահին հիմնական աշխատանքներն իրականցվում են Օլիմպիական պարկում:

Նույն շարքից