Instagram-ի գոյության ողջ ընթացքում ամենահայտնի լուսանկարն է դարձել ամերիկացի ֆոտոմոդել Քենդալլ Ջենների` 2015 թվայկանի մայիսին հրապարակված նկար, որը հավանել է 2,6 միլիոն մարդ: Այս մասին գրում է Lenta.ru կայքը՝ հղում անելով Independent-ին:
Դրանից առաջ ռեկորդը սահմանել էր Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ամուսնության լուսանկարը, որը հավանել էր 2,4 միլիոն մարդ: Նկարն արվել էր 2014 թ. մայիսին Իտալիայում:
Ջեները «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակիցներից է և համարվում է աշխարհում ամենապահանջված երիտասարդ մանեկենուհին:
Քենդալը Քիմի ոչ հարազատ քույրն է: Նրա հայրը նախկին օլիմպիական չեմպիոն Բրյուս Ջեներն է, ով 2015 թվականին փոխեց իր սեռը:
