Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, ում մոտ ախտորոշել էին գլխուղեղի քաղցկեղ, շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար։
Խվորոստովսկին չեղյալ է հայտարարել բոլոր ելույթները մինչև օգոստոսի վերջ` գլխուղեղի քաղցկեղ ախտորոշման պատճառով։
«Իմ թանկագին բարեկամնե՛ր, շնորհակալ եմ ձեր աջակցության խոսքերի համար։ Ես կպահպանեմ ձեր բարի ցանկություններն ու բարի խոսքերն իմ բուժման ընթացքում», – գրել է Խվորոստովսկին Facebook–ի իր էջում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։