Ռազմական 

Սիրիական օդուժը լիկվիդացրել է Ան-Նուսրա խմբավորման հրամանատարական շտաբը

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Սիրիայի Դեյ էր-Զորի պրովինցիայում, օգտվելով սիրիական ուժերի Ալ-Հասակայում կենտրոնացված լինելու հանգամանքից, ԻՊ գրոհայինները հարձակում են ձեռնարկել ռազմական օդանավակայանի ու հարակից բնակավայրերի ուղղությամբ, սակայն, սիրիական զորքերին, օդուժի օշանդակությամբ հաջողվել է կասեցնել նրանց:

Սիրիակա օդուժի ռմբակոծության արդյունքում վնասազերծվել է ԱՆ-Նուսրա խմբավորման հրամանատարական շտաբը, ինչի շնորհիվ լիկվիդացվել են տասնյակ ահաբեկիչներ ու նրանց հրամանատարները:

Բացի այդ Ան-Նուսրայի հրամանատարությունը, դավաճանության մեջ մեղադրելով ընդդիմադիր Սիրիական միացյալ բանակին, կոալիցիայից դուրս գալու որոշում է ընդունել ու այսուհետ գործելու է սեփական նախաձեռնությամբ:

Նշենք, որ Ան-Նուսրայի հրամանատարական շտաբում ոչնչացված գրոհայինների զգալի մասը եղել են չեչեններ:

 

Նույն շարքից