Vertu Monogram սերիայի սմարթֆոնների անհատականացման բացառիկ ծառայություն է առաջարկում: Այն հասանելի կլինի միայն 27 բուտիկում ողջ աշխարհի տարածքում:
Vertu հեռախոսներն ու սմարթֆոնները միշտ աչքի են ընկել անհատականությամբ, քանի որ ապագա տերը հնարավորություն ուներ ընտրելու կորպուսի մետաղը, տեսքը, կաշվի ձևն ու գույնը, թանկարժեք քարերն ու դիզայնի այլ տարրեր:
Իսկ այժմ Constellation սմարթֆոնների պատվիրատուները կարող են զարդարել իրենց հեռախոսը կաշվե պատյանով` սև կամ 4 այլ շքեղ երանգով (կապուչինո, մոկկո, նարնջագույն և բոսորագույն), ինչպես նաև՝ սեփական մոնոգրամով և գունավոր զարդանաշխերով, որոնք կարող են ներկայանալ 3 տեսակով և 18 երանգով:
Ընդհանուր առմամբ՝ դա 3000 տեսակի մեջ ընտրություն կատարելու հնարավորություն է ընձեռում: