Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, ռազմաարդյունաբերական ձեռնարկություններն իրականացնում են պատվերների միայն մի մասը, իսկ ուկրաինական բանակին մատակարարված նոր տեխնիկան անորակ է ու անմիջապես շարքից դուրս է գալիս:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդական Յուրի Բիրյուկովը, նշելով, որ ներկայումս Ուկրաինան ստիպված է վերանորոգել խորհրդայի ժամանակաշրջանի զինատեսակները, որոնց մեծ մասը վերածվում է անպիտան ջարդոնի:
Նրա խոսքերով՝ պատվիրված 226 ռազմական բեռնատարների փոխարեն բանակը ստացել է 113-ը, այսինքն ուղիղ կեսը, որոնցից 17-ը հենց առաջին շաբաթում շարքից դուրս են եկել:
Նրա բնորոշմամբ բանակի մատակարարումներն իրականացնող մասնամոր ընկերությունները այդքան էլ շահագրգռված չեն որակյալ զինատեխնիկայի արտադրությունում, ինչի արդյունքում ռազմաճակատի շփման գծում շարքից դուրս են գալիս տանկերն ու զրահամեքենաները: