Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Սիրիական կառավարական զինուժի, ասորեստանյան կամավորների ու քուրդ աշխարհազորայինների համատեղ գործողությունների արդյունքում հաջողվել է ազատագրել Ալ-Հասակա քաղաքի մի շարք թաղամասեր:
Փոխարենը ԻՊ գրոհայինները հակառակորդի դեմ սկսել են ահաբեկչական գործողություններ, մահապարտ շահիդները պայթեցնում են պայթուցիկ նյութերով բեռնավորված ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով կան տասնյակ զոհեր:
Քաղաքի Շարիա ու Ալ-Գարբիա թաղամասերում ներկայումս ընթանում են արյունալի մարտեր, գրոհայինները ուժգին հրետակոծության են ենթարկում սիրիական զինուժի հենակետերը:
Տեղեկությունների համաձայն տասնյակ զոհեր են գրանցվել խախաղ բնակչության շրջանում:
Սիրիական զորքերին օժանդակելու համար Ալ-Հասակա են ժամանում նորանոր կամավորական զորաջոկատներ:
Միաժամանակ Հասակա պրովինցիայի հյուսիսում քուրդ աշխարհազորայինները դաժան մարտերից հետո ստիպված են եղել նահանջել Թել-Բրաք բնակավայրից, որն այժմ վերահսկում են ԻՊ գրոհայինները: