Գիտություն 

ՆԱՍԱ-ն մտադիր է նոր սարք փորձարկել Մարսում

analitik.am

ՆԱՍԱ-ն պատրաստվում է  փորձարկել Preliminary Research Aerodynamic Design to Land on Mars (Prandtl-m) սարքը, որի օգնությամբ մտադիր է 2020-ին ընտրել Մարսում իրականացվելիք առաքելությունների վայրը: Lenta.ru-ի փոխանցմամբ` Կարմիր մոլորակ ուղարկվելիք առաջին սավառնակի մասին հաղորդվում է տիեզերական գործակալության կայքէջում:

Prandtl-m սավառնակի փորձարկումները ՆԱՍԱՆ-ն մտադիր է անցկացնել 2015-ի ամռանը: Ակնկալվում է, որ այն օդ կբարձրացվի օդապարիկի օգնությամբ` մինչև 30 կմ բարձրության վրա, որտեղ մթնոլորտը նման է Մարսի մթնոլորտին:

Կոմպոզիցիոն նյութերից (ինչպես նաև ապակե մանրաթելից կամ ածխածնային մանրաթելից) ստեղծված սարքավորման թևերի բացվածքը չի գերազանցում 61 սմ-ը, իսկ քաշը` 0.5 կգ-ը:

Եթե առաջին երկու փորձարկումը հաջող անցնի, երրորդ անգամ Prandtl-m-ի հետ միասին ավելի քան 137 կմ բարձրություն կուղարկվի նաև CubeSat արբանյակը:

Նույն շարքից