Գիտություն 

Նոր հանրագիտարանը բաղկացած է լինելու 10 հատորից

analitik.am

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը հավանություն է տվել նոր Հայկական հանրագիտարան ստեղծելու՝ «Հայկական հանրագիտարան» հրատարակչության առաջարկությանը:

Նոր հանրագիտարանը բաղկացած է լինելու 10 հատորից` թվային և  տպագիր տարբերակներով: Հանրագիտարան ստեղծելու համար պետք է կազմավորվեն հեղինակների մասնագիտական խմբեր, որոնք կկազմակերպեն հոդվածների պատրաստումն ու դրանց համակողմանի քննարկումը: Նոր հանրագիտարանի ստեղծումը կիրականացվի 2016-2026 թվականներին:

ՀՀ ԳԱԱ նախագահությունը մտադիր է դիմել ՀՀ կառավարությանը՝ Հայկական հանրագիտարանի հրատարակությունն իրականացնելու համար համապատասխան միջոցներ հատկացնելու համար:

Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ-ից և հիշեցնում, որ 1974-1987թթ. հրատարակվել է 12+1 հատոր Հայկական սովետական հանրագիտարանը, որի պատրաստումն ու հրատարակությունը լուրջ ձեռքբերում էր հայ մշակույթի և գրահրատարակչության պատմության մեջ:

Ընդունված հանրագիտարանային սկզբունքներով առաջին անգամ մշակվել, ամփոփվել և ներկայացվել են հայ ժողովրդի պատմության, արվեստի, մշակույթի, հասարակական-քաղաքական կյանքի, տնտեսության, սպորտի, առողջապահության և մյուս ոլորտների կարևորագույն իրադարձությունները:

Նույն շարքից