Ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերությունը խոստանում է իրական հեղափոխություն անել էլեկտրական մեքենաների ոլորտում՝ ներկայացնելով այնպիսի փոխադրամիջոց, որը կկարողանա 483 կմ տարածություն անցնել առանց կանգառի։
Հաջորդ շաբաթ Tesla-ն կներկայացնի մեկ անգամ լիցքավորվելուց հետո 483 կմ ճանապարհ անցնող Model S Performance Plus մոդելը, որի գինը 118.000 դոլար է։ Համեմատության համար նշվում է, որ էլեկտրական մեքենաների մեծ մասը 1 լիցքավորումով կարողանում է անցնել առավելագույնը 160 կմ։