Այսօրվանից ուժի մեջ է մտել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը:
Արդարադատության նախարարության լրատվական վարչության հաղորդմամբ, օրենքով կարգավորում են պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները: