Իրավական 

Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի գործում սպասվում են նոր զարգացումներ. «Փաստինֆո»

Գլխավոր դատախազությունից Քննչական կոմիտե են վերադարձվել Սյունիքի «Սդըղի գյոլի» վերաբերյալ աղմկահարույց գործի նյութերը: «Փաստինֆո» -ի այս տեղեկությունները հաստատեց ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ նախաքննական մարմինը վերսկսել է այս գործով ակտիվ քննչական գործողությունները եւ արդեն հարցաքննության են հրավիրվել նոր անձինք:

Այս իրողությունը հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկայում գործի շրջանակներում ականատես կլինենք նոր զարգացումների, չի բացառվում, որ ի հայտ կգան նաև նոր մեղադրյալներ:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը գրավոր որևէ ցուցում քննիչին չի ուղարկել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից