Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, Սիրիայի հարավային Դարա պրովինցիայում կառավարական ուժերի հատուկ գործողությունների արդյունքում հաջողվել է լիկվիդացնել 30 դիպուկահարներից բաղկացած զորաջոկատին, որոնք ծագումով Չեչնիայից են եղել:
Այս մասին հայտնել է Ալ-Մանար հեռուստաընկերությունը, նշելով, որ Սիրիա ներթափանցած չեչեն գրոհայիններին հաջողվել է վնասազերծել կառավարական ուժերի օպերատիվ ու համակցված գործողությունների շնորհիվ:
Տվյալների համաձայն՝ դիպուկահարները Սիրիա են ներթափանցել Հորդանանի տարածքից՝ Նասիբ պարեկային կետից, որը վերահսկվում է Ան-Նուսրա խմբավորման գրոհայինների կողմից:
Ջոկատը ոչնչացվել է ամբողջությամբ՝ Դարա քաղաքի մերձակայքում, հրթիռակոծության հետեւանքով:
Գրոհայինները ներկայումս խոշոր ուժեր են կենտրոնացնում Դարայում, սակայն սիրիական կառավարական ուժերին հաջողվում է վերահսկել պրովինցիայի գրեթե բոլոր առանցքային հանգույցներն, այդ թվում՝ Սալա օդանավակայանն ու Դամասկ տանող ավտոխճուղին: