Ռազմական 

Թուքիան հարձակում է նախապատրաստում Սիրիայում

analitik.am

Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, Թուրքիան մտադիր է հաձակում ձեռնարկել Սիրիայի դեմ: Գործողությունների համար նախատեսված է 18 հազարանոց զորախումբ, որը հարձակման կանցնի Սիրիայի հյուսիսային շրջաններում:

Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները, նշելով, որ նման որոշում է կայացվել Էրդողանի, վարչապետի ու բարձրաստիճան զինվորականների համատեղ խորհրդակցությունում:

Նշվում է, որ ռազմական գործողություններն իրականացնող 12 հազառանոց զորախումբը կտեղակայվի սահմանագծին, իսկ այնուհետեւ հարձակման ընթացքում կառաջանա 30-33 կմ: Օպերացիայի հրամանատար է նշանակվել թուրքական ժանդարմերիայի հրամանատար գեներալ Նաջեթ Օզալը:

Թուրքիայի վստահեցմամբ գործողություններն անհրաժեշտ են ահաբեկչական խմբավորումների հոսքը Թուրքիա բացառելու ու անվտանգության գոտի ստեղծելու համար:

Թուրքական կողմը չի բացառում ռազմական գործողությունների հնարավորությունը ոչ միայն ԻՊ խմբավորման, այլ նաեւ՝ սիրիական կառավարական ուժերի դեմ:

Այսպիսով քողարկվելով անվտանգության շղարշով, Թուրքիան ցանկանում է իրականություն դարձնել իր վաղեմի երազանքը, օկուպացնել Սիրիայի հիմնականում քրդաբնակ շրջանները՝ այսպիսով ոչ միայն մասնատելով Սիրիան, այլեւ վերջնականապես թաղելով քրդական հարցը:

Դա բացահայտ ագրեսիա է Սիրիայի ինքնիշխանությանն ու ոտնահարում է միջազգային բոլոր չափանիշները:

 

Նույն շարքից