Ռազմական 

Սինայի թերակղզում գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել է 50 մարդ

analitik.am

Սինա թերակղզում իսլամական գրոհայինների հաձակման զոհերի թիվը հասել է 50-ի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը, նշելով, որ ահաբեկիչները հարձակումը իրականացրել են Եգիպտոսի Սինա պրովինցիայում:

Ավելի վաղ նշվել էր 10 զոհվածների մասին:

70 գրոհայիններից 22-ը լիկվիդացվել են, մի քանիսը գերվել:

Հարձակման էին ենթարկվել Շեյխ Զուվեյդ քաղաքի  ոստիկանական բաժանմունքներն ու սահմանային ուղեկալները:

Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Եգիպտոսում գործող Սինայի վիլայեթ խմբավորումն, որը սերտ հարաբերություններ ունի ԻՊ ահաբեկիչների հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրոհայինների հարձակման հետեւանքով Հյուսիսային Սինայում զոհվել էր 15 զինվորական, որի պատասխանատվությունը ստանձնել էր ԻՊ խմբավորումը:

Նույն շարքից