Մշակույթ 

Նոր մանրամասներ` Ռոբին Ուիլյամսի ինքնասպանության մասին

analitik.am

Հանրահայտ ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսին արված Պարկինսոնի հիվանդության ախտորոշումը բժշկական սխալ է եղել, հաղորդում է ТАСС-ը: Դիահերձման արդյունքները հայտնի են դարձել միայն այժմ:

Ուիլյամսին ծանր հիվանդության առկայության մասին հայտնելուց մի քանի ամիս անց նա ինքնասպան է եղել:

Կալիֆոռնիական ԶԼՄ-ները գրում են, որ հենց Պարկինսոնի հիվանդության հայտնաբերման մասին տեղեկությունը կարող էր ծանր կերպով ձևով ազդել 63-ամյա դերասանի վրա։

Դիահերձման արդյունքները ցույց են տվել, որ խոսքն այլ հիվանդության՝ ծերունական տկարամտության մի տեսակի մասին է:

Բացի դրանից, Ռոբին Ուիլյամսի մահվանից մի քանի օր անց նրա կինը՝ Սյուզան Շնայդերը, հայտարարել է, որ դերասանը շատ էր մտահոգված իր մոտ Պարկինսոնի հիվանդության հայտնաբերման պատճառով:

Նույն շարքից