Մշակույթ 

«Մադամ Ֆիգարո» մրցանակին է արժանացել Ցեղասպանության մասին «Օտարերկրացին» գիրքը

analitik.am

Ֆրանսահայ հայտնի գրող, Elle ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Վալերի Թորանյանի ընտանիքի պատմությունը հայտնվել է ֆրանսիական մամուլի և հասարակության ուշադրության կենտրոնում: Թորանյանի «Օտարերկրացին» գիրքն արժանացել է ամենամյա «Մադամ Ֆիգարո» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին, Nouvelles d’Armenie պարբերականին հղումով գրում է «Արմենպրես»-ը:

Գրքում հեղինակի՝ Հայոց ցեղասպանությունից փրկված տատիկի` Աղավնու պատմությունն է: ««Օտարերկրացին» գրքի պատմությունը սարսափելի է և ապշեցնող: Այն պատմում է հայերի ողբերգության մասին, այն սարսափելի  իրավիճակի մասին, որում հայտնվել են հայերը: Կանայք, ովքեր սովից և շոգից թուլացած, տեսնելով, թե ինչպես են խոշտանգում իրենց ամուսիններին, երեխաներին, վշտից խելագարվում էին, փորձում ինքնասպան լինել»,- ասել է Թորանյանը` հավելելով, որ ողբերգությունը չի կոտրել հայ ժողովրդին և Ցեղասպանությունից փրկվածները կարողացել են նոր կյանք ստեղծել` միևնույն ժամանակ իրենց և սերունդների հիշողության մեջ պահելով այն սարսափելի ոճիրը, որ կատարվեց նախորդ դարի սկզբին:

Նույն շարքից