Մշակույթ 

Քիմ Քարդաշյանը՝ Rolling Stone ամսագրի շապիկին

analitik.am

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտնվել է ամերիկյան հեղինակավոր Rolling Stone ամսագրի կազմին` նավազուհու կերպարանքով: Լուսանկարիչը սկանդալային Թերի Ռիչարդսոնն է:

Ֆոտոսեսիայից բացի, Քիմը նաև  հարցազրույց է տվել և խոստովանել, որ իր կյանքի առաջին տղամարդը եղել է Մայքլ Ջեքսոնի բարեկամը` Թի Ջեյը: Այդ ժամանակ Քիմը 14 տարեկան է եղել:

Նա խոստովանել է, որ 20 տարեկանում գաղտնի ամուսնացել է` երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ: Քիմը իր այդ արարքը ամենահամարձակն է համարում:

 

Նույն շարքից