Ռազմական 

«Ես կիմանամ ամեն ինչ ու կանեմ իմ անելիքը». մահացած լեյտենանտի հայրը` ողբերգության մասին. Armlur.am

analitik.am

Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փողոցում արդեն երկու օր է` սուգ է: Վարդենիսում զոհվել է Մանթաշյանի բնակիչ, զինծառայող 22-ամյա Մավրիկ Մելիքյանը. շրջապատում նրան «Կարճ» են անվանում. «Քրոջ բղավոցից ողջ շենքը ոտքի կանգնեց այդ օրը:

Ամբողջ թաղամասն է սգում Մավրիկի մահը: Սա իրոք ողբերգություն է: Մարդկային հատկանիշներն այնքան բարձր էին, այնքան բարի, մարդամոտ, կենսուրախ ու ընկերներին ամեն հարցում հասնող երիտասարդ էր, որ նույնիսկ ուրիշ շենքերի բնակիչների սիրելին էր դարձել»,- Armlur.am–ի հետ զրույցում վերհիշել է տիկին Գյուլնարան` զոհված լեյտենանտի ընկերոջ մայրը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

Ինքնասպանության վարկածին չի հավատում նաև Մավրիկի հայրը` Խաչատուր Մելիքյանը. «Էսօր տղուս պանիխիդան է, չեմ ուզում խոսել: Միայն կասեմ, որ ինքնասպանություն չկա: Ես կիմանամ ամեն ինչ ու կանեմ իմ անելիքը»,- կարճ ասաց զոհված լեյտենանտի հայրը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից