Առողջապահություն 

Վանաձոր քաղաքում արձանագրվել է սնկից թունավորման 2 դեպք` 5 տուժածով. ԱՆ

analitik.am

Lոռու մարզի Վանաձոր քաղաքում արձանագրվել է սնկից թունավորման 2 դեպք` 5 տուժածով, հաղորդում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Թունավորման դեպքերը գրանցվել են հունիսի 30–ին։ Պատճառ է դարձել թունավորվածների կողմից հավաքված սունկը սննդում օգտագործելը: Տուժածները հոսպիտալացվել են «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ, այնուհետև նրանցից մեկը տեղափոխվել է Երևան` «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ներկայումս տուժածներից 3-ը դուրս է գրվել, 2-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Նույն շարքից