2015/07/02 21:30 Մշակույթ Universal Music-ի ղեկավարը ոչնչացրել է Էմի Ուայնհաուսի բոլոր դեմոձայնագրությունները Universal Music UK ձայնագրման լեյբլի նախագահ Դևիդ Ջոզեֆը հայտարարել է, որ ոչնչացրել է երգչուհի Էմի Ուայնհաուսի ողջ չհրապարակված նյութը։ Նրա խոսքով՝ դա եղել է «բարոյականության հարց». նա այդպես կանխել է «հում» հետմահու ալբոմների թողարկումը։