Ռազմական 

Սիրիայի Դեյ էր-Զորի պրովինցիայում ընթանում են տեւական մարտեր

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Սիրիայի Շարիա ու Ալ-Գարբիա թաղամասերում ներկայումս ընթանում են արյունալի մարտեր, գրոհայինները ուժգին հրետակոծության են ենթարկում սիրիական զինուժի հենակետերը:

Տեղեկությունների համաձայն տասնյակ զոհեր են գրանցվել խախաղ բնակչության շրջանում:

Սիրիական զորքերին օժանդակելու համար Ալ-Հասակա են ժամանում նորանոր կամավորական զորաջոկատներ:

Միաժամանակ Հասակա պրովինցիայի հյուսիսում քուրդ աշխարհազորայինները դաժան մարտերից հետո ստիպված են եղել նահանջել Թել-Բրաք բնակավայրից, որն այժմ վերահսկում են ԻՊ գրոհայինները:

Սիրիայի Դեյ էր-Զորի պրովինցիայում, օգտվելով սիրիական ուժերի Ալ-Հասակայում կենտրոնացված լինելու հանգամանքից, ԻՊ գրոհայինները հարձակում են ձեռնարկել ռազմական օդանավակայանի ու հարակից բնակավայրերի ուղղությամբ, սակայն, սիրիական զորքերին, օդուժի օշանդակությամբ հաջողվել է կասեցնել նրանց:

Սիրիական օդուժի ռմբակոծության արդյունքում վնասազերծվել է ԱՆ-Նուսրա խմբավորման հրամանատարական շտաբը, ինչի շնորհիվ լիկվիդացվել են տասնյակ ահաբեկիչներ ու նրանց հրամանատարները:

 

 

Նույն շարքից