Ռազմական 

Սաուդյան Արաբիայում քաղաքացիական պատերազմ է սկսվել

Սաուդյան Արաբիայում գործող ռազմա-քաղաքական Ահրար էն-Նաջրան շարժումը իր վերահսկողությունն է հաստատել հարավում գտնվող Նաջրան քաղաքի օդանավակայանում:

Ինչպես հաղորդում է Fars  լրատվական գործակալությունը, Սաուդյան Արաբիայի կառավարական ուժերի դեմ արյունալի մարտերից հետո շարժման շարքերում համախմբված ցեղերին հաջողվել է գրավել օդանավակայանը:

Ներկայումս սաուդյան օդուժն իրականացնում է օդանավակայանի ռմբակոծությունը:

Ահրար էն-Նաջրան շարժումը կազմավորվելով վերջերս, անցել է Եմենի շիա ապստամբների կողմը ու նրանցից օժանդակություն խնդրել: Շարժումը հայտարարել է Նաջրան պրովինցիայի անկախությունը, իսկ այժմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ է վարում կառավարական ուժերի դեմ:

 

 

Նույն շարքից