Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Սիրիական կառավարական ուժերը երկարատեւ արյունալի մարտերից հետո ազատագրել են Ալ-Հասաքա քաղաքի հարավային հատվածը: Ավելի վաղ հաջողվել էր ազատագրել քաղաքի արեւմտյան թաղամասերը:
ԻՊ գրոհայինները կորցրած հենակետերը վերադարձնելու նպատակով այսօր անցել են հակահարձակման, սակայն, սիրիական զորքերին հաջողվել է կասեցնել նրանց:
Քաղաքի արեւելյան մասում ահաբեկիչների իրականացրած պայթյունի հետեւանքով զոհվել են խաղաղ բնակիչներ ու զինվորականներ: Պայթյունից անմիջապես հետո թաղամասում սկսվել է արյունալի մարտ: Սիրիական զինուժին հաջողվել է կասեցնել ահաբեկիչներին, որոնք մարտի դաշտում թողել են 100 սպանված:
Ալ-Հասաքայում սիրիական զորքերին ակտիվ օժանդակություն է ցուցաբերում օդուժը, որին հաջողվել է լիկվիդացնել պայթուցիկ նյութերով բեռնավորված ավտոմեքենան:
Ազատագրված շրջաններ է այցելել ու զիվորական հրամանատարության հետ հանդիպել Սիրիայի պաշտպանության նախարարն ու նահանգապետը: