Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Սիրիայի Դեյր էր Զոր պրովինցիայում ԻՊ գրոհայինները մահապատժի են ենթարկել շուրջ 50 համակիրների, որոնք մեղադրվել են ռազմական գործողություններից խուսափելու ու նահանջելու մեջ:
Մահապատժի ենթարկվածների մեծ մասը օտարերկրյա վարձկաններն են ու չեչեն գրոհայիններ:
Ալ-Հասակա պրովինցիայի Թել-Աբյադ շրջանում ԻՊ գրոհայիններին հաջողվել է կոտրել քուրդ աշխարհազորայինների դիմադրությունն ու գրավել մի քանի բնակավայրեր:
Տվյալների համաձայն քրդերի նահանջին նպաստել է դաշնակիցների օդուժի անմտածված գործողություններն, որոնք սխալմամբ ռմբակոծել են քրդերի դիրքերը, ինչի արդյունքում ոչնչացվել է բեռնատար ավտոմեքենան:
Միաժամանակ թուրքական սահմանը հատել են հարյուրավոր քուրդ գաղթականներ: Սահմանը հատելու ընթացքում դիպուկահարների նշանառության տակ գտնվող քրդերի շրջանում գրանցվել են զոհեր, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: