Իրավական 

Սամվել Կարապետյանին պատկանող «ՌԻՈ» առևտրի կենտրոններից կրկին մարդկանց զանգվածային տարհանում է եղել

Ռուսատանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «ՌԻՈ» առևտրի կենտրոններում հինգշաբթի, հուլինի 2-ին, արտակարգ իրավիճակ է եղել: Սանկ Պետերբուրգում և Մոսկվայում գտնվող կենտրոններից մարդկանց զանգվածային տարհանում է եղել:

Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։

Սամվել Կարապետյանին պատկանող  6 կենտրոններում կրկին անանուն հեռախոսային զանգ է եղել՝ կենտրոններում ռումբի առկայության մասին:

Առևտրի երկու կենտրոնները Պետերբուրգում են, իսկ 4-ը՝ Մոսկվայում: Տարհանումից հետո 800 քաղաքացի ստուգման է ենթարկվել, իսկ «Ջելրի» առևտրի կենտրոնից տարհանվել 6.5 հազար մարդ:

Նույն շարքից