Nirvana լեգենդար խմբի առաջատարին` Կորտ Քոբեյնին նվիրված «Soaked in Bleach» փաստագրական ֆիլմը բացահայտում է ռոք երաժշտի մահվան կոնսպիրոլոգիական տեսությունը և արդեն հասցրել է երաժշտի երկրպագուների շրջանում աղմուկ բարձրացնել: Իսկ Սիեթլիի ոստիկանության նախկին պետի հետ հարցազրույցը ավելի է թեժացրել այդ աղմուկը:
Ոստիկանության պետ Նորմ Սթամփերը ֆիլմում պատմում է. «Եթե մենք առաջին անգամ կրկնակի հետաքննության իրավունք չենք ստացել, ապա պետք է նորից փորձել այն անցկացնել: Եվ եթե ես նորից ոստիկանության պետ լինեի, ապա կվերականգնեի նրա մահվան հետաքննությունը»:
«Soaked in Bleach» -ը Կուրտ Քոբեյնի մասին պատմող ոչ պաշտոնական փաստագրական ֆիլմ է, որը լույս է տեսել այս ամառ: Ֆիլմի ռեժիսոր Բենջամին Սթատլերը նորից հին տեսությանն է անդրադառնում, ըստ որի` Քորտնի Լավն է երաժշտի մահվան միակ մեղավորը:
Այս տարի Քոմբեյնի մասին մեկ ուրիշ ֆիլմ լույս տեսավ: Montage of Heck ֆիլմում ընդգրկված են ընտանեկան կյանքի մասին իրական հոլովակներ, որոնք տրամադրել էր հենց ինքը` Քորտնի Լավը: Իսկ այս նոր ֆիլմով երաժշտի այրին հիացած չէ և անգամ, ասում են, արհամարհել և վատ է արտահայտվել դրա մասին: