Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Սիրիայի հյուսիսում վերսկսվել են արյունալի ու լայնամսշտաբ ռազմական գործողությունները: Միավորվելով ընդհանուր հրամանատարության ներքո գրոհային խմբավորումները նպատակ ունեն հարձակում ձեռնարկել Հալեպի ուղղությամբ:
Արյունալի մարտեր են ընթանում Լերամուն, Կաստելո, Ռաշիդինե ու Ազ-Զահրա շրջաններում: Սիրական կառավարական ուժերին, օդուժի ու հրետանու օժանդակությամբ, հաջողվում է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը:
Գրոհայինները ուժգին հրետակոծության են ենթարկում Հալեպը, որի ուղղությամբ արձակվել է առնվազն 75 հրթիռ, ինչի հետեւանքով զոհվել է 10 խաղաղ բնակիչ, ավելի քա 100 մարդ ստացել տարբեր աստճանի վնասվածքներ:
Միաժամանակ Թուրքիան ռազմական ուժեր է կենտրոնացրել սահմանային Ալ-Սալյամի ուղեկալում, որտեղ նկատվել են 60 թուրքական տանկ:
Ավելի վաղ Թուրքիան որոշում էր կայացրել զորքեր մտցնել Սիրիայի հյուսիսային շրջաններ ու հարկ եղած դեպքում առաջանալ 30 կիլոմետր: