Իրավական 

Նոր մանրամասներ՝ Երևանում ամուսնու կողմից կնոջ սպանության դեպքից

ՀՀ քննչական կոմիտետ Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 38-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։

2015թ. հուլիսի 4-ին՝ ժամը 04:05-ին, «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Քանաքեռ 14-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 38 տարեկան կնոջ դի:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ 2015թ. հուլիսի 4-ին՝ 03:45-ի սահմաններում, ամուսինը բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Հայկանուշ Սորսումաթյանի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակի ձախ առաջնային շրջանին՝ դիտավորությամբ նրան զրկելով կյանքից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, կնոջն սպանելու կասկածանքով ամուսինը ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, բազմոցին դրված է եղել Աստվածաշունչ, իսկ ամուսինը սառնասրտորեն պատմել է, որ կնոջը սպանելուց ժամեր առաջ իր 2 աղջիկներին տարել է եկեղեցի՝ պատճառաբանելով, որ «նրանց միջից մաքրելու է չարը», այնուհետեւ վերադարձել է տուն, կնոջը նստեցրել բազմոցին ու հրամայել, որ ձեռքը դնի Աստվածաշնչին, քանի որ «նրա միջից էլ էր ուզում չարը դուրս հանել»: Կնոջն ասել է՝ «ձեռքդ դիր Աստվածաշնչին և երդվիր», հետո էլի մի քանի արտահայտություններ է արել, ապա` իր սև գործը կատարել:

Նույն շարքից