Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինական ուժայինները զինատեխնիկա են տեղաբաշխում ռազմաճակատի շփման գծում: Այս մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը, նշելով, որ ուկրաինական կողմը շփման գծի երկյանքով տեղաբաշխում է մինսկյան համաձայնագրերով արգելված հրետանային ծանր համակարգեր:
Նրա խոսքերով, աշխարհազորայինների հետախուզական տվյալների համաձայն, ուկրաինական կողմը խոշոր ուժեր է կենտրոնացնում Լաստոչկինո ու Տոնենկոյե բնակավայրերում:
Բասուրինը տեղեկացրել է, որ այսօր լայնամասշտաբ հրետակոծության է ենթարկվել Սպարտակ բնակավայրը, իսկ մեկ օրվա ընթացքում Դոնբասի աշխարհազորայինները գրանցել են հրադադարի առնվազն 27 խախտում: