Ռազմական 

Եգիպտական բանակը Սինայի թերկղզում լիկվիդացրել է 20 գրոհայինի

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Եգիպտական զինված ուժերը Սինայի թերակղզում իրականացվող հակաահաբեկչական հատուկ գործողությունների արդյունքում լիկվիդացրել են 20 արմատական իսլամականների:

Ահաբեկիչները վնասազերծվել են եգիպտական օդուժի հրթիռահարության շնորհիվ:

Իրավիճակը Սինայի թերակղզում կտրուկ սրվել է: Ավելի վաղ գրոհայինները հարձակվել էին եգիպտական զորքերի դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով զոհվել էր 17 զինծառայող: Նույն օրը ձեռնարկված գործողությունների արդյունքում ոչնչացվել էր ավելի քան 100 գրոհային:

Նույն շարքից