Ձեռներեց Ռոբբ Ռայնխարտը կարծում է, որ սննդի պատրաստման վրա չպետք է շատ ժամանակ ծախսել: Այդ պատճառով էլ նա ստեղծել է սննդարար ըմպելիք Soylent, գրում է The Daily Mail-ը: Նրա խոսքով՝ այս մթերքում կարելի է գտնել բոլոր անհրաժեշտ բաղադրիչները, այսինքն այս ըմպելիքը կարող է փոխարինել սննդամթերքներին:
Հաճախորդներին առաջարկվում է ոչ թե պատրսատի ըմպելիքը, այլ ֆաբրիկատ ձևով: Խառնուրդը պետք է խառնել ջրի և յուղի հետ: Այսպես կստացվի 2000 կալ էներգետիկ արժեք ունեցող ըմպելիք: Նրանում կան և օգտակար ճարպերը, և ածխաջրերը և սպիտակուցները: Այս ըմպելիքում ավելացնում են նաև վիտամիններ և հանքային նյութեր: Ինչպես նշում է ըմպելիքի հեղինակը՝ մթերքը հաճելի համ ունի: Նրանց խոսքով այս մթեքրը խիստ անհրաժեշտ է, մինչդեռ բժիշկները այլ կարծիքի են:
Էշլի Բլեշկոն՝ Մարիա թագավորական համալսարանի գիտնականներից մեկը, նշում է, որ ըմպելիքում չկան ֆիտոքիմիական միացություններ և որոշ այլ անհրաժեշտ նյութեր: Վառ օրինակ է լիկոպինը, որ նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը: Եվ նման միացությունները շատ են: Օրինակ մեծ կապ կա բակտերիալ ֆերմենտացիայի ու ստամոքսի քաղցկեղի մեջ:
Նաև ապացուցված է մարսողության և տրամադրության միջև կապը: Ստամոքս-աղիքային տրակտը բարդ համակարգ է. որը ձևավորվել է միլիոնավոր տարիների ընթացքում: Իսկ փոխարինիչները չեն կարող փոխարինել սովորական մթերքներին: