Ռազմական 

Սիրիայում մզկիթի պայթյունի հետեւանքով զոհվել է 25 գրոհային

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Սիրիայի մզկիթներից մեկում իրականացված պայթյունի հետեւանքով զոհվել է Ան-Նուսրա խմբավորման 25 գորհային:

Ավելի վաղ հայտնվել էր 10 զոհի մասին:

Պայթյունը տեղի է ունեցել Իդլիբ պրովինցիայի Էրիհա քաղաքի մզկիթներից մեկում, երբ գրոհայինները պատրաստվել են երեկոյան աղոթքի:

Որոշ շրջանառվող տեղեկությունների համաձայն զոհված գրոհայինների թիվը կազմում է 40:

Ահաբեկչության պատասխանատվությունը դեռեւս ոչ մի կազմավորում չի ստանձնել:

Հիշեցնենք, որ 2011թ.-ից Սիրիայում ծավալվող զինված հակամարտության հետեւանքով զոհվել է 220 հազար մարդ, միլիոնավոր բնակիչներ գաղթել են երկրից:

 

Նույն շարքից