Միջազգային Պատահարներ 

Ադրբեջանում պայթել է ՊՆ արդյունաբերության գործարանը

Ադրբեջանի Շիրվան քաղաքում գտնվող ՊՆ արդյունաբերության գործարանում պայթյուն է ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Զոհվել է 2 մարդ, կա 30 վիրավոր։

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:00-ին «Տելեմեխանիկա» գործարանի բաժիններից մեկում։

Տուժածները տեղափոխվել են Շիրվանի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, արվել են թունավորման և թեթև այրվածքների ախտորոշումներ։ 30 տուժածներից 11-ը դուրս են գրվել։

Նույն շարքից