Ռազմական 

Ադենի ռմբակոծության հետեւանքով զոհվել է 45 խաղաղ բնակիչ

Եմենի տնտեսական մայրաքաղաքի՝ Ադենի թաղամասերից մեկի օդային ռմբակոծության հետեւանքով 45 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «ավիառումբերն ընկել են Ադենի հյուսիսում, շուկայի հարեւանությամբ, ինչի հետեւանքով առնվազն 45 բնակիչ է զոհվել»:

Այս տարվա մարտի վերջից Եմենի դեմ օդային հարձակումներ են իրականացնում կոալիցիոն ուժերը՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, որը դեմ է հանդես գալիս շիաների «Անսար Ալլահ» շարժմանը:

Նույն շարքից