Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը, Սիրիայի կառավարական ուժերը Համա պրովինցիայի կենտրոնական ու արեւմտյան շրջաններում հատուկ գործողությունների արդյունքում լիկվիդացրել են 30 գրոհային:
Տվյալների համաձայն լիկվիդացվել են մի քանի խմբավորումների գրոհայիններ, այդ թվում՝ Ան-Նուսրա խմբավորման ահաբեկիչները:
Կառավարական ուժերին հաջողվել է ոչնչացնել նաեւ գրոհայինների 11 ավտոմեքենաները:
Կառավարական ուժերի կորուստների վերաբերյալ տեղեկությունները դեռեւ բացակայում են: