Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, առաջիկայում Ուկրաինայում նախատեսվող զորավարժություններին կմասնակցեն նաեւ Գերմանիայի զինված ուժերի առանձին զորամիավորումներ, որոնք կենթարկվեն ամերիկյան հրամանատարությանը:
Ռազմական ծրագրի համաձայն գերմանական զորամիավորումները կմասնակցեն ցամաքային ու ռազմա-ծովային զորավարժություններին:
Հիշեցնենք, որ Բունդեսֆերի ուժերը 2014 թ.-ին մասնակցել էին Ուկրաինայում իրականացված զորավարժություններին, ինչ կապակցությամբ Ռուսաստանը հանդես էր եկել դատապարտող հայտարարությամբ:
Այս տարվա զորավարժությունները տեղի կունենան Լվովից 50 կմ հեռավորությամբ,որին կմասնակցեն 18 երկրների շուրջ 1800 զինվորականներ:
Իսկ օգոստոսի 31-ին Սեւ ծովում կընթանան Ուկրաինա- ամերիկյան համատեղ ռազմական զորավարժությունները: