Ռազմական 

Դաշնակիցների օդուժը ավիահարվածներ է իրականացրել Ռաքքայի մատույցներում տեղակայված ԻՊ գրոհայինների հենակետերին

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Սիրիաjի Կալյամունի սահմանային շրջանում Հեզբոլահ լիբանանյան շարժման կամավորներին հաջողվել է շրջապատել ու լիկվիդացնել ԻՊ գրոհայինների զորաջոկատը:

Միաժամանակ շարունակվում է քուրդ կամավորական զորաջոկատների առաջխաղացումը Աֆրինի ուղղությամբ: Երկարատեւ ու արյունալի մարտերից հետո քուրդ կամավորներին հաջողվել է ազատագրել նի շարք բնակավայրեր:

Միաժամանակ դաշնակիցների օդուժը ավիահարվածներ է իրականացրել Ռաքքայի մատույցներում տեղակայված ԻՊ գրոհայինների հենակետերին

Սուեդիա ու Դարա պրովինցիաների սահմանակետին կառավարական ուժերին ու դրուզ կամավորներին հաջողվել է գրավել ռազմաստրատեգիական բարձունքներն ու Սկակա բնակավայրը:

Միաժամանակ սիրիական օդուժը շարունակել է ռմբակոծել հորդանանյան սահմանի ողջ երկյանքում տեղակայված գրոհայինների հենակետերը:

Հալեպի հրետակոծության հետեւնքով զոհվել է 7, վիրավորվել 29 մարդ:

Հալեպը գրեթե բոլոր կողմերից ենթարկվում է հրթիռակոծության ու հարձակումների: Չնայած մեծ կորուստներին, գրոհայինները շարունակում են համալրում ստանալ ու վերսկսել ռազմական գործողությունները:

 

 

Նույն շարքից