Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Քրդական ինքնապաշտպանության ուժերը Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուկ քաղաքի շրջանում գրանցել են մի շարք հաջողություններ՝ ԻՊ գրոհայիններից ազատագրելով մի քաի բնակավայրեր:
Ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել է 14 արմատական:
Այս մասին հայտնել է Sarhad Qadir քրդական հեռուսաընկերությունը, նշելով, որ ԻՊ գրոհայինները այնուհետեւ հակահարձակում են ձեռնարկել, սակայն որեւէ հաջողության չեն հասել ու հետ են մղվել նախկին դիրքերը: