Իրավական 

Բանդայի նոր գործով ամբաստանյալները դատարանում վիճաբանել են, հայհոյել, քաշքշել միմյանց. «Փաստինֆո»

Օրեր առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով» ստեղծված բանդայի նոր գործով դատական նիստում ամբաստանյալների միջև վիճաբանություն է ծագել:

Մասնավորապես, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, ամբաստանյալ Մնացական Սարգսյանը ամբաստանյալներից մեկի հասցեին հայհոյանքներ է հնչեցրել, ինչից էլ ծագած վիճաբանությանը մասնակից են դարձել մյուս ամբաստանյալները ևս, միմյանց քաշքշել ու հարվածել են, ինչն անմիջապես կանխվել է դահլիճում ներկա կալանավորներին ուղեկցող ոստիկանության գումարտակի և կարգադրիչների կողմից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից