Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր նշում է 90-ամյա հոբելյանը, այս մասին գրում է նաև Газета-ն։
1998-ին ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարող, առաջին անգամ նկատել է երգչուհի Էդիտ Պիաֆը։ Աղբյուրը նկատում է, որ նրա շնորհիվ է Ազնավուրը հասել փառքի ու ճանաչման ամբողջ աշխարհում։
Մոտ 60 ֆիլմերում նկարահանված դերասան, մի քանի գրքերի և ավելի քան 1.000 երգի հեղինակ Շառլ Ազնավուրը, ով ծնվել է Փարիզում, երբեք չի մոռացել իր հայ լինելը։ 2008-ին նա ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և այժմ Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է։