Առողջապահություն 

Երկրի բնակչության 1/3-ից ավելին ունի ավելորդ քաշ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն տղամարդկանց 37%-ը և կանանց 38%-ը (Երկրի 1/3-ից ավելին) ունի ավելորդ քաշ։

1980-ից 2013 թվականը 25-ի սահմանը գերազանցող մարմնի զանգվածի ցուցիչով տղամարդկանց թիվն ավելացել է 7.1%-ով, իսկ կանանցը՝ 8.2%-ով, գրում է rosbalt.ru-ն։

Հետազոտողներն ուսումնասիրել են սննդի կալորիականությունը և ճարպակալման մակարդակը 69 երկրներում, որոնցից 27-ն ունի եկամտի բարձր մակարդակ, 27-ը՝ միջին և 18-ը՝ ցածր։

Նրանք հայտնաբերել են, որ 1971-2010 թթ. քաղաքացիների մարմնի զանգվածը և սննդի կալորիականությունն ավելացել է 56 երկրում։

Նույն շարքից